Կարծիք

01.04.2026 15:46


Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ)

Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ)

Երևան քաղաքի բնակչության պատսպարումը նախատեսվում է իրականացնել նկուղային և այլ խորացված տարածքներում, որոնք պետք է պահպանվեն մշտապես պատրաստ վիճակում։

Սակայն, ինչպես տեսանյութից է երևում, տվյալ շենքի նկուղը մասամբ վերածվել է աղբանոցի, մասամբ` կոյուղատար համակարգի տարրերի պահեստավորման համար տարածքի: Խոսք գնալ չի կարող նկուղի վերանորոգված, հատուկ կահավորված կամ լուսավորված լինելու մասին։

Սիրելի քաղաքացիներ, արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցներից է։ Սակայն տեսեք, թե ինչպիսի պայմաններ են իրականում տիրում։

Հ․Գ․ Երևան քաղաքի ապաստարանների տեղակայման վայրերի հասցեների տրամադրումը համարվում է գաղտնի, ուստի շենքի հասցեն չի նշվում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը