Քաղաքական

04.04.2026 10:53


Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ)

Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։

Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում։ Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։ Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։

Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։ Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։

Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը