Լրահոս

06.04.2026 10:14


Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը