Աշխարհ

07.04.2026 16:03


Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ

Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերն Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից, մենք ցուցաբերել ենք զգալի զսպվածություն և հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ պատասխան թիրախներն ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները վերացվել են»,-հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:

Այս խորագրի վերջին նյութերը