Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 9-10-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
«Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված` ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց»,–ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։
Այսօր կարճատև անձրև է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +15–ից +17, գիշերը` +9-ից +11 աստիճանի սահմաններում։
ՀՀ շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում