Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու
Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:
2018-ի դավադրությունն ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:
TRIPP կոչվածն, Արցախի առումի հետ մեկտեղ, մեկ փաթեթով է պետք դիտարկել:
Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:
TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք:
Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր կամ, ավելի ճիշտ, կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես` իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանք:
Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի՝ Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:
Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու:
«Մայր Հայաստան»կուսակցության վարչության անդամՍտեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից