Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդրանքը հնչել է նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Չնայած Թրամփի վարչակազմը և Իսրայելը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, իսրայելական կողմը համաձայնել է լինել օգտակար գործընկեր։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին ամբողջ ուժով։
Միաժամանակ, իրանական պաշտոնյաները սպառնացել են պատասխանել այդ հարվածներին և խզել հրադադարը։
Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։