Լրահոս

10.04.2026 09:18


Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը