Կարծիք

10.04.2026 14:23


2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են:

Ըստ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի՝ իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ

- էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:

Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում

• էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը

• ապրում է «տեղեկատվական պղպջակում»

Հատեւանքներ

• իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար

• պետությունը վերածվում է ռեսուրսի

• սոցիալական լարվածությունը խորանում է

• անհավասարությունն աճում է

• ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ

• աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան

Հասարակության արձագանքը

• հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»

• առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ

2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու գտան:

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը:

Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա:

Հետաքրքիր կլինի լսել արձագանքները, ինչ էլիտա և ինչ առաջնորդներ եք որոնում: Ինչպիսին պետք է լինեն և ինչ անեն, որ նրանց վստահեն:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը