Լրահոս

10.04.2026 17:25


Շիրակի մարզում վթարից մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են. մանրամասներ

Շիրակի մարզում վթարից մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են. մանրամասներ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի մասնակից են եղել 11 քաղաքացի, որոնցից 6–ը մահացել են։

«Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,–ասաց Խաչատրյանը։

ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Շիրակի մարզից 5 երեխայի շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել են, նրանցից 2–ի կյանքը փրկել չի հաջողվել։

Այս պահին մեկ մեծահասակ տուծածի սանավիացիայով տեղափոխում են Երևան։ Մեծահասակներից մեկն էլ գտնվում է Շիրակի մարզի ԲԿ–ներից մեկում։ Նրա վիճակը ծանր է։ Հավելենք, որ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը