Քաղաքական

11.04.2026 14:55


«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը.

Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից: Թույլ արտաքին քաղաքականությունը հանգեցնում է պետության թուլացման։

2020 թվականից հետո հին անվտանգության համակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձևավորվել։ Փոխանակ վերականգնելու հավասարակշռությունը՝ գործող իշխանությունները ընտրել են հարմարվողական քաղաքականություն, ինչը բերել է սուբյեկտության կորստի, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց Հայաստանի մասնակցության։

Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ։ Լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այլ խորացնում է դրանք։ Ներկայիս «խաղաղությունը» ժամանակավոր դադար է և անվտանգության պատրանք։

Անհրաժեշտ է անցում նախաձեռնողական և հաշվարկված քաղաքականության, որտեղ պետությունը ձևավորում է իրադարձությունները, ոչ թե արձագանքում դրանց։ Այս մոտեցման հիմքում դրվում է անվտանգության գործնական բանաձևը՝ հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն ճնշման բացառումը, համաձայնությունների պահպանումը և դրանց պարտադիր իրականացումը։

Արտաքին քաղաքականությունը պետք է ունենա արտաքին հենարաններ և հիմնված լինի շահերի վրա.

- Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն,

- ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ,

- ԵՄ-ի հետ՝ ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացում,

- տարածաշրջանում՝ ուժերի հավասարակշռություն։

Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել ներկա ուղին՝ նշանակում է թուլանալ։ Փոփոխություններից խուսափելն ավելի վտանգավոր է, քան փոփոխությունները։ Անհրաժեշտ է անցնել վճռական, հաշվարկված և նախաձեռնողական քաղաքականության, քանի որ սպասելու ժամանակը ավարտված է։

Այս խորագրի վերջին նյութերը