Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում
Հիմա էլ Էջմիածնի գլխավոր հրապարակում է կրիմինալ ռազբորկա տեղի ունեցել՝ կրակոցներով։
Բայց դե, զարմանալի չէ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը «պոնչիկ-պեռաշկի» փարթի է անում, իր քարոզարշավն էլ ապահովելու համար մարզ մեկնած ոստիկանության ավտոբուսի մասնակցությամբ էլ վթար է տեղի ունենում՝ 1 զոհով և տուժածներով, բնականաբար, երկիրն էլ պիտի անտերության մատնված լինի։
Էջմիածնի հրապարակում հնչած կրակոցները պարզապես քրեական միջադեպ չեն․ սա քաղաքական արատավոր համակարգի ախտանշանն է։
Էջմիածինը՝ որպես հոգևոր կենտրոն, պետք է լիներ անվտանգության, կարգուկանոնի և արժեքների պահպանման օրինակ։ Փոխարենը, այն վերածվում է մի վայրի, որտեղ օրենքը հաճախ զիջում է քրեական ուժին։ Սա ուղիղ հետևանք է տարիներով կուտակված անպատժելիության, ձևական վերահսկողության և պատասխանատվության բացակայության։
Էջմիածնի կրակոցները ոչ թե միայն կրակոցներ են, այլ ազդանշան, որ պետությունը պետք է վերադառնա իր հիմնական գործառույթին՝ ապահովել քաղաքացու անվտանգությունը։ Հակառակ դեպքում հրապարակները կշարունակեն դառնալ ապօրինի ուժի ցուցադրության վայր, ոչ թե հանրային կյանքի կենտրոն։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Էջմիածինը՝ ըստ պաշտոնական վիճակագրության, դարձել է Հայաստանի ամենաքրեածին քաղաքներից մեկը։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից