Անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ արցախցին քվեարկությանը չմասնակցի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը, եւ վերջին ամիսներին նրանց անձնագրեր տալու հարցում քաշքշուկներ են ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, ամեն ինչ անում են, որ ինչքան հնարավոր է՝ քիչ արցախցի մասնակցի ընտրություններին։
Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։
Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։
Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է»։