Լրահոս

08.05.2026 08:27


Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 8-ին և 12-ին ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 9-ի, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով։

Երևան քաղաքում ևս մայիսի 8-ին, 10-ի, 11-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը