Լրահոս

12.05.2026 08:34


Դիմիտրով բնակավայրում բшխվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը․ 2 վիրшվորներից մեկը անչափահաս է

Դիմիտրով բնակավայրում բшխվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը․ 2 վիրшվորներից մեկը անչափահաս է

Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 21-ամյա Համլետ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, անչափահասը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը