Լրահոս

16.05.2026 18:46


Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ

Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում «Audi A3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բախվել քարերին և 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորները սփյուռքահայեր են, և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ եղել են ամրակապված, և բժիշկների շնորհիվ։

Այս խորագրի վերջին նյութերը