Լրահոս

18.05.2026 16:11


Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «Opel», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է

Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «Opel», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է

Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Այնթապ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Զ․-ի վարած «Լադա» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Միքայել Եսայանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը