Լրահոս

14.01.2012 10:06


Ծնողները լրատվամիջոցներին խնդրում են չհրապարակել «չար ուժերի դաշինքի» անդամների շինծու նամակները

Մենք 42 ավագ դպրոցի ծնողներս մեր երեխաների հետ միասին հայտարարում ենք որ սատարում և ամեն կերպ աջակցում ենք նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանին և նրա վարած քաղաքականությունը: Նրա տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո դպրոցում սկսվեց ամեն ինչ փոխվել: Նրա կողմից տրված հստակ հրահանգների շնորհիվ մաքրվեց ու բարեկարգվեց դպրոցի բակը, կարգի բերվեց դպրոցի շքամուտքը ու նախասրահը, տնկվեցին նոր ծառեր ու ծաղիկներ դպրոցի բակի տարածքում:Նրա տնօրեն ընտրվելուց հետո վերանորոգվեց ու համալրվեց ամբողջովին նոր համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակով և այլ նորագույն սարքերով ինֆորմատիկայի դասասենյակը, դպրոցը ստացավ լրացուցիչ գույք (սեղաններ,աթոռներ, դռներ, պատուհաններ): Նոր տարվա կապակցությամբ Էլեոնորա Թումանյանը իր սեփական գումարով գնեց նոր արհեստական եղեվնի դպրոցի համար:Դպրոցին նոր շունչ հաղորդեցին նաև նոր լուսավորությունը ու զարդարանքը: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել բայց մենք բավարարվելով այսքանով ցանկանում ենք խոսել մի քիչ էլ դպրոցի ներքին խնդիրներից: Իսկզբանե երևում էր, որ երբ Էլեոնորա Թումանյանը դարձավ տնօրենի պաշտոնակատար նրա դեմ սկսվեց ձևավորվել դաշինք որի նպատակն էր ամեն ինչ անել որպեսզի չթողնել նրան տնօրենի պաշտոնին: Այդ դաշինքի անդամները լավ գիտեին , որ անհնար է բացահայտ պայքարել Էլեոնորա Թումանյանի դեմ և այդ իսկ պատճառով ընտրեցին անանուն նամակների ու գրությունների ճանապարհը: Չխորանալով մանրամասների մեջ մենք անցում ենք կատարում ներկա իրավիճակին, որը սրվել է վերջին հայտարարության պատճառով:Մենք ծնողներս հաստատում ենք որ մեզնից ոչ ոք չի բողոքել Էլեոնորա Թումանյանի դեմ և վստահ ենք որ այն ծնողները ովքեր բողոքել են եղել են կաշառված ու ահաբեկված: Ի դեպ, նաև մենք վստահ ենք, որ այդ հայտարարության մեջ նշված անունները կեղծ են և շինծու, իսկ այդ անունների տակ թաքնվողները դպրոցի ուսուցչական կոլեկտիվից ու ղեկավարությունից են:Կոնկրետ կարող ենք նշել 4 այդպիսի կասկածելի մարդկանց և 10 նրանց սատարողների։ Դպրոցի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 1-ի ընտրությունում պայքարել են 2 թեկնածու՝1-ը փոխտնօրեն Լիանա Ավագյանն էր ով փոխտնօրեն Աիդա Շահվերդյանի աճեցրած կադրն էր , իսկ 2-ը Էլեոնորա Թումանյանն էր ով դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարն էր օգոստոսի 5-ից:Ընտրությունում հաղթել է Էլեոնորա Թումանյանը, իսկ Լիանա Ավագյանը մնացել է փոխտնօրեն: Էլեոնորա Թումանյանը այնքան բարի անձնավորություն է որ որոշ մարդկանց չազատեց աշխատանքից համարելով, որ ինչի պետք է ազատի աշխատանքից երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողներին կամ մարդիկ հանգիստ ու նորմալ աշխատու են և ոչոքի չեն խանգարում:Սակայն այդ մարդիկ մինալով չար դաշինքի անդամներին փորձեցին ամեն կերպ խաթարել Էլեոնորա Թումանյանի աշխատանքը: Մեկնաբանությունները ու հետևությունները թողնում ենք ձեզ: Էլեոնորա Թումանյանի տնօրեն ընտրվելը դուր չեկավ որոշ ուժերի և նրանք սկսեցին կեղտոտ պայքար փորձելով ամեն կերպ աղավաղել ու սևացնել Էլեոնորա Թումանյանին ու նրա գործունեությունը։ Եվ երեկվա այդ ուժերի հայտարարությունը նրանց խորտակվող նավի վերջին ջանքն էր։ Մնեք նորից կրկնում ենք որ սատար ենք կանգնել ու կանգնելու Էլեոնորա Թումանյանին և նրա վարած քաղաքականությանը, իսկ այդ չար ուժերին խորհուրդ ենք տալիս ինքնակամ հեռանալ դպրոցից քանի դեռ այդ հնարավորությունը իրենց ընձեռված է այլապես մենք էլ պատասխանատու չենք լինի մեր արարքների համար ու կհասնենք ընդհուպ մինչև դատարան: Այժմ դպրոցում հակառակ չար ուժերի պնդման շատ նորմալ ու հանգիստ մթնոլորտ է տիրում: Ավարտելով խոսքը՝  ցանկանում ենք ասել որ մեր դպրոցը միշտ բաց է եղել և կշարունակի բաց մնալ բոլոր լրատվամիջոցների համար և նրանք կարող են գալ ու ուսումնասիրել դպրոցում տիրող մթնոլորտը և իրավիճակը։ Անհրաժեշտության դեպքում մենք կհրավիրենք դպրոցում մամուլի ասուլիս հատուկ այն լրատվամիջոցների համար ովքեր ծանոթ չեն եղել դպրոցում տիրող իրավիճակին կամ էլ կցանկանան մանրամասն տեղեկանալ:Եթե կցանկանաք օգնել մեզ այդ չար ուժերին դպրոցից դուրս վռնդելու հարցում կարող եք դիմալ մեզ կամ այցելել դպրոց։ Մենք շատ ենք սիրում ու հարգում մեր տնօրեն Էլեոնորա Թումանյանին։Միայն նա կկարողանա 2012թ. դպրոցը վերնորոգել ու ջեռուցել։ Մենք հավատում ենք նրան ու նրա խոստումներին։

Հարգելի լրատվամիջոցներ խնդրում ենք Ձեզ այսօրվանից էլ չհրապարակել «չար ուժերի դաշինքի» անդամների կեղծ ու շինծու նամակները։

Շնորհակալություն

Սիրով 42 ավագ դպրոցի ծնողներ և աշակերտներ

Այս խորագրի վերջին նյութերը