Լրահոս

14.01.2012 10:22


Պիզելին տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան» ակումբ

Պիզելին տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան» ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին 3 տարով պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբան»–ի հետ։ «Կուբան»–ը հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում՝ Պրեմիեր լիգայում: Ներկայումս ակումբը  զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի  8-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ առաջնությունը հիմա ձմեռային ընդմիջման շրջանում է, քանի որ Ռուսաստանն անցում կատարեց աշուն-գարուն մրցակարգին:

Մինչ այս Պիզելին խաղում էր Ուկրաինայում՝ Դոնեցկի «Մետալուրգ»–ում, որտեղ խաղում են նաև մեր հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը։

Կրասնոդարի Կուբանի հետ Պիզելիի պայմանագրի մասին հաղորդել է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ նշված է, որ թիմի ղեկավարությունը երկար ժամանակ հետևել է Մարկոսի խաղին, իսկ Կուբանի մարզիչ Պետրեսկուն ներկա է գտնվել 2011թ. հունիսի 4-ին Եվրո 2012-ի Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որտեղ Մարկոսը դարձավ Հայաստանի հավաքականի՝ այդ խաղում միակ գնդակի հեղինակը։

Հիշեցնենք, որ Կրասնոդար քաղաքում է խաղում նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մյուս առաջատարներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը։ Նա, սակայն, հանդես է գալիս Կրասնոդարի «Կրասնոդար» ակումբում։

Այս խորագրի վերջին նյութերը