Լրահոս

14.01.2012 11:27


Ըստ «Forbes»–ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կինն Անգելա Մերկելն է

Ըստ «Forbes»–ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կինն Անգելա Մերկելն է

«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։ Այն գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրան հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ երրորդ ամենաազդեցիկ կինը Բրազիլիայի նախագահն է՝ Դիլմա Ռուսեֆը։

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց թվում են հայտնվել նաև Ինդրա Նույին (PepsiCo ընկերության գործադիր տնօրեն), Շերիլ Սանդբերգը («Facebook»–ի օպերատիվ տնօրեն), Մելինդա Գեյթսը («Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի համանախագահ), Սոնյա Գանդին (Հնդկաստանի Ազգային կոնգրեսի նախագահ), Միշել Օբաման (ԱՄՆ առաջին տիկին), Քրիստինա Լագարդը (Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ) և Իռեն Ռոզենֆելդը («Kraft Foods» ընկերության գործադիր տնօրեն)։

Այս խորագրի վերջին նյութերը