Լրահոս

16.01.2012 10:09


«Կոստա Կոնկորդիա» շոգենավի զոհերի թիվը հասել է 5–ի

«Կոստա Կոնկորդիա» շոգենավի զոհերի թիվը հասել է 5–ի

Պարզվել է «Կոստա Կոնկորդիա» շոգենավի խորտակումից հետո հայտնաբերված երկու դիակների ինքնությունը։ Նրանք եղել են Իտալիայի և Իսպանիայի քաղաքացիներ։ Այսպիսով՝ զոհվածների թիվը հասել է 5–ի։ 15 մարդ համարվում է անհետ կորած, իսկ մոտ 60–ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Շոգենավի տախտակամածին ընդհանուր առմամբ եղել է 4200 մարդ։

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» շոգենավը խորտակվել է Իտալիայի Ջիլյո կղզու ափամերձ շրջանում հունվարի 13–ի ուշ երեկոյան։ Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն պնդում է, թե շոգենավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով էլ այն խորտակվել է։ Դժբախտ պատահարից հետո նավապետը կալանավորվել է Իտալիայի դատախազության կողմից։

Դատախազությունը գտնում է, որ նավապետը կարող է պատասխանատվություն կրել կատարվածի առնչությամբ, և նրա հրամանով է շոգենավը մոտեցել ափին, հայտնվել ծանծաղուտում ու վնասվել։ Հայտնի է դարձել նաև, որ նավապետը նավից հեռացել է շատ ավելի շուտ, քան ավարտվել է ուղևորների տարհանումը։

Այս խորագրի վերջին նյութերը