Լրահոս

16.01.2012 10:06


Մադոննան պատրաստվում է ամուսնանալ իրենից երիտասարդ տղայի հետ

Մադոննան պատրաստվում է ամուսնանալ իրենից երիտասարդ տղայի հետ

Աշխարհահռչակ փոփ աստղ Մադոննան որոշել է ամուսնանալ: Հիշեցնենք, որ նա արդեն երկու անհաջող ամուսնություն է ունեցել։

Ինչպես տեղեկացնում է «glamurchik.com» կայքը, լրագրողների հետ հարցազրույցում Մադոննան նշել է, թե  երբեք իդեալական սիրո գոյությանը չի հավատացել։

–Բայց եթե դուք էլ ինձ նման ռոմանտիկ եք, ապա կցանկանաք, որ ձեր սիրտը գրավի ճերմակաձի ասպետը: Ցավոք, մեզ նման հեքիաթներով են դաստիարակում: Նույնիսկ եթե մենք կիրթ ենք և խելացի, խոհեմ, աշխարհ տեսած, միևնույն է՝ թվում է, թե հիմա կհայտնվի արքայազնը, և կապրես երկար ու երջանիկ: Ես կցանկանայի նորից ամուսնանալ,–ընդգծել է նա:

Նշենք նաև, որ Մադոննայի ներկայիս սիրեցյալը երիտասարդ տղա է, ում անունը դեռևս հայտնի չէ, իսկ նրա նախկին ամուսիններն էին Գայ Ռիչին և Շոն Պենը։

Այս խորագրի վերջին նյութերը