Լրահոս

16.01.2012 15:36


Հույն ֆուտբոլիստները բառացիորեն սոված են մնացել

Հույն ֆուտբոլիստները բառացիորեն սոված են մնացել

Աթենական  «Էթնոս» թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի ֆուտբոլային ակումբների մեծ մասը (բացի «Պանատինայկոս»–ից և «Օլիմպիակոս»–ից ) տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ խոշոր պարտքեր է կուտակել, այդ պատճառով էլ չի կարողանում վճարել իր ֆուտբոլիստներին։ Դրա հետևանքով ֆուտբոլիստներն ի վիճակի չեն վճարել նույնիսկ բնակավայրի համար, իսկ ոմանք ընդհանրապես ստիպված են ընթրել սեփական ակումբի ղեկավարին պատկանող անվճար ճաշարանում։

Հունաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության նախագահ Ստելիոս Յաննակոպուլոսի խոսքերով՝ երկրի երեք պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաներում հանդես է գալիս մոտ 1500 ֆուտբոլիստ, որոնցից ոմանք, գումարի պակասից ելնելով, աստիճանաբար սկսում են հեռանալ ֆուտբոլից և մասնագիտանալ այլ բնագավառներում, որտեղ փողը շատ է։

Այս խորագրի վերջին նյութերը