Լրահոս

17.01.2012 10:39


ԱՄՆ–ը ոչժողովրդավարական է ճանաչել Ղազախստանի ընտրությունները

ԱՄՆ–ը ոչժողովրդավարական է ճանաչել Ղազախստանի ընտրությունները

Միացյալ Նահանգները համաձայնել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին եվրոպական դիտորդների տված գնահատականներին։ Ինչպես ասվում է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, հունվարի 15–ին Ղազախստանում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին։

Պետքարտուղարությունը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել պայմաններ ստեղծել երկրում իրական քաղաքական բազմակարծություն ստեղծելու համար։

Ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ղազախստանի ընտրությունները վերահսկվել են իշխանությունների կողմից։

Ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «Նուր Օտան» կուսակցությանը ձայն է տվել ընտրողների 80,74%–ը։ 7%–անոց շեմը հաղթահարել են ևս երկու կուսակցություն՝ «Ակ Ժոլ»–ը՝ 7,46%–ով, իսկ կոմունիստների օգտին քվեարկել է ընտրողների 7,2%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը