Լրահոս

17.01.2012 11:08


Ապարանյան կլանը «քցո՞ւմ» է Լյովա Խաչատրյանին

Ապարանյան կլանը «քցո՞ւմ» է Լյովա Խաչատրյանին

Վերջին շրջանում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ապարանյան կլանը ցանկանում է «քցել» 2007թ. մայիսի 12-ին Ապարանի թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, անկուսակցական Լյովա Խաչատրյանին։

Ծագումով ապարանցի, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանն էլ արդեն հայատարարել է, որ 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին այդ ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը։

«7օր»–ը մի քանի օր է՝ փորձում է կապ հաստատել Լյովա Խաչատրյանի հետ և նրանից մեկնաբանություն ստանալ, սակայն նրա բջջային հեռախոսը շարունակ անհասանելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը