Լրահոս

17.01.2012 14:11


Հնարավո՞ր է ՀՀԿ–ՕԵԿ դաշինք

Հնարավո՞ր է ՀՀԿ–ՕԵԿ դաշինք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ Հանրապետական կուսակցությունը դաշինքով կամ այլ ձևաչափով մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է.

–Մի անգամ ընդհանուր քննարկման ժամանակ չի բացառվել նաև այդ հանգամանքը։ Բայց դա ինձ իրավունք չի տալիս հեռուն գնացող եզրակացություններ անել։ Այս հարցերի պատասխանն իմանալու համար բանախոսը խորհուրդ է տվել սպասել ՀՀԿ համագումարին։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ–ի ցածր վարկանիշի դեպքում ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը միասնական ցուցակով հանդես գան, ՀՀԿ–ական պատգամավորը չի բացառել քաղաքական այս կամ այն երևույթը։

–Եթե այդպես է, ապա առաջին հերթին պետք է անհանգստանա ՕԵԿ–ը և համապատասխան քայլեր ձեռնարկի 5%–անոց շեմը հաղթահարելու համար,–ասել է նա՝ համարելով դա իրատեսական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը