Լրահոս

17.01.2012 14:33


Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանը զերծ կմնա ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելուց

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանը զերծ կմնա ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելուց

Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«7օր»-ի հարցին՝ ով, ըստ բանախոսի, կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը, Հարությունյանը պատասխանել է.

–Ճիշտ կլիներ՝ այդ հարցը տայիք նախագահին։ Բայց փորձենք տրամաբանել՝ ով կգլխավորի ՀՀԿ–ի ցուցակը։ Անկասկած, հեղինակավոր քաղաքական գործիչ։ Այդպիսին կարող է լինել թե՛ նախագահը, որը գործող նախագահ է (կարծում եմ՝ որքան ես կարող եմ հասկանալ քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանությունը, նա զերծ կմնա դրանից), թե՛ վարչապետը, ով բավական ազդեցիկ քաղաքական գործիչ է։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ցուցակը գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանն ու խորհրդարանական ընտրություններում զիջի ԲՀԿ–ին, նախագահն արդյոք կառաջադրի՞ իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, Հարությունյանը պատասխանել է.

–Կարծում եմ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են նշանակություն ունենալ, բայց ոչ վճռական։ Այսինքն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող ուղղակիորեն թելադրել կամ կանխորոշել ապագա նախագահական ընտրությունների  ելքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը