Լրահոս

17.01.2012 15:52


Բուխարեստում շարունակվում են բողոքի ցույցերը. ձերբակալվել է 113 մարդ

Բուխարեստում շարունակվում են բողոքի ցույցերը. ձերբակալվել է 113 մարդ

«Lenta.ru»–ն հաղորդում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունվարի 16–ի երեկոյան տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ ձերբակալվել է 113 մարդ։ Նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ և քարեր։

Ռումինիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցել է 1000, իսկ երկրի մյուս քաղաքներում՝ 7000 մարդ։

Ընդհանուր առմամբ, երկուշաբթի տեղի ունեցած ցույցն ավելի հանգիստ է անցել կիրակնօրյա գործողությունից, որի ժամանակ բախումներ էին գրանցվել ոստիկանության և ցուցարարների միջև։

Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել երկրի նախագահ Տրայան Բեսեկուի հրաժարականի կոչերով։ Տեղեկացնենք, որ երկրում վարվող տնտեսական քաղաքականության դեմ զանգվածային ցույցերը Ռումինիայում շարունակվում են արդեն 5 օր։

Այս խորագրի վերջին նյութերը