Լրահոս

18.01.2012 15:18


Գլխավոր անտառապետ. «Թեղուտի անտառների հատումը կատարվել է կառավարության թույլտվությամբ»

Գլխավոր անտառապետ. «Թեղուտի անտառների հատումը կատարվել է կառավարության թույլտվությամբ»

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ծառահատումների, հրդեհների պատճառով Հայկական լեռնաշխարհի անտառածածկ տարածքները գնալով նվազում են:

Նա նաև ավելացրել է, որ Թեղուտի անտառների հատումը կատարվել է կառավարության թույլտվությամբ՝ պայմանով, որ Թեղուտը շահագործող կազմակերպությունը պետք է տնկեր հատված ծառերի երկու անգամ ավելին։

–Այսօրվա դրությամբ՝ հատվել է 75 հա, սակայն տնկվել է 120 հա,–ասել է նա՝ ավելացնելով, որ Թեղուտի անտառների հատված ծառերի վաճառքից ստացված գումարը կազմել է 87մլն դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը