Լրահոս

18.01.2012 16:16


Վերջին 16 տարվա ընթացքում գործազրկությունը Մեծ Բրիտանիայում հասել է առավելագույնի

Վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալները՝ «Bloomberg»–ը հաղորդում է, որ գործազրկության մակարդակը Մեծ Բրիտանիայում հասել է առավելագույն մակարդակի վերջին 16 տարիների ընթացքում։

Գործազրկությունը 2011թ. նոյեմբերից երեք ամսվա ընթացքում հասել է 8,4%–ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1996–ից ի վեր։ 2011թ. առաջին կեսի տվյալներով՝ գործազրկության մակարդակը կազմել է 8,1%։

Գործազրկության նպաստ ստացողների թիվը հասել է 1,6 մլն մարդու։ Վերջին երեք ամիսների ընթացքում նրանց թիվն ավելացել է 118 հազարով։

Որոշ միջազգային վերլուծական կազմակերպություններ հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան մտնում է ճգնաժամի մեջ։ Բացի դրանից, «Ernst & Young ITEM Club»–ը հոկտեմբերին իջեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի տեմպերը մինչև 0,9%–ի։

Այս խորագրի վերջին նյութերը