Լրահոս

18.01.2012 16:38


Դեմի Մուրն իր ապահարզանի մասին կպատմի 1,3 մլն դոլարի դիմաց

Դեմի Մուրն իր ապահարզանի մասին կպատմի 1,3 մլն դոլարի դիմաց

Հայտնի դերասանուհի Դեմի Մուրը որոշել է պատմել իր և Էշթոն Կատչերի բաժանման պատմությունը։

Նա այդ ամենը կպատմի ապագա գրքում։

Հրատարակիչներից մեկը Դեմի Մուրի հետ 1,3 մլն դոլարի պայմանագիր էր կնքել դեռ մինչև ամուսնալուծությունը։

Խոստանալով իր պատմության մեջ ավելացնել նաև իր և նախկին ամուսնու աղմկահարույց բաժանության մանրամասները՝ Դեմի Մուրը հասել է նրան, որ  գումարը կրկնապատկվել է։

–Մենք հրաշալի գիրք կունենանք, որտեղ նա կպատմի ալկոհոլի և կոկաինի նկատմամբ կախվածությունից ձերբազատվելու, իր և մոր դժվար հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, որ դպրոցում միշտ աչքի վրա վիրակապ է ունեցել, որովհետև ի ծնե տառապել է շլությամբ,–պատմել է հրատարակչության ղեկավարը։

Այժմ այս պատմությունների շարքին կգումարվի նաև ամուսնալուծության պատմությունը։ Իհարկե, դեռ հայտնի չէ, թե երբ լույս կտեսնի գիրքը։

Այս խորագրի վերջին նյութերը