Լրահոս

19.01.2012 08:41


«Ռեալ»–«Բարսելոնա»՝ 1։2

«Ռեալ»–«Բարսելոնա»՝ 1։2

Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Իսպանիայի արքայական գավաթի 1/4 եզրափակչի «Ռեալ»–«Բարսելոնա» հանդիպումը։  Խաղի 11-րդ րոպեին Ռոնալդուն առաջ մղեց արքայական ակումբին՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում կատալոնացիները ուժեղացրեցին ճնշումը։ 49-րդ րոպեին թիմի ավագ Կառլես Պույոլը վերականգնեց հաշիվը, իսկ 77–րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Աբիդալը,  ով Մեսիից ստանալով  հրաշալի փոխանցում՝ դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Այսպիսով, «Բարսելոնան» լավ նախադրյալներ է ստեղծում դուրս գալու կիսաեզրափակիչ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ուղիղ մեկ շաբաթ անց։

Խաղի գոլերը կարող եք դիտել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը