Լրահոս

19.01.2012 15:57


Հոլիվուդում շների համար կինոմրցանակ է նշանակվել

Հոլիվուդում շների համար կինոմրցանակ է նշանակվել

Հոլիվուդում այսուհետև կլինի նաև շուն–դերասանների համար նախատեսված հատուկ մրցանակ՝ «Ոսկե վզկապ» («Golden Collar Award»)։ Նախաձեռնությունը «Dog News Daily» կայքինն է, որը զբաղվում է շների կյանքը լուսաբանելով։

Այս տարի «Golden Collar Award»–ը կունենա 5 անվանակարգ, որոնց կհավակնի 24 շուն։ Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 13-ին Լոս Անջելեսում։

Տեղեկացնենք, որ «Ոսկե վզկապը» շուն դերասանների համար նախատեսված առաջին կինոմրցանակը չէ. Կաննի կինոփառատոնում 2001–ից սկսած՝ դափնե պսակ է շնորհվում  լավագույն շուն դերասաններին։

Այս խորագրի վերջին նյութերը