Լրահոս

19.01.2012 17:48


Պատգամավորին պայմանական ազատազրկման են ենթարկել ֆոտոմոդելին ծեծելու համար

Պատգամավորին պայմանական ազատազրկման են ենթարկել  ֆոտոմոդելին ծեծելու  համար

Լուգանսկում վճիռ է կայացվել տեղական պետխորհրդի պատգամավոր Ռոման Լանդիլի նկատմամբ, ում դատապարտում էին ռեստորանում աղջիկ ծեծելու համար։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»–ը։ Լանդիկը դատապարտվել  է երեք տարի պայմանական ազատազրկման։ Դատավարությունից հետո նա բաց է թողնվել  դատարանի դահլիճից։ Տուժողը՝ 19–ամյա ֆոտոմոդել Մարիա Կորշունովան, Լանդիկին ազատ  արձակելուց հետո հայտարարել  է, որ վախենում է իր կյանքի համար։ –Հույս ունեմ՝ թիկնապահի կարիք չի զգացվի։ Բայց ինչ սպասել՝ ես չգիտեմ,–ասել է նա։ Բայց և այնպես, ֆոտոմոդելը նշել է, որ Լուգանսկից չի պատրաստվում հեռանալ։ Դեպքը, որի պատճառով պատգամավորը հայտնվել էր մեղադրյալի աթոռին, տեղի էր ունեցել հուլիսի 5–ին «Բակարա» ռեստորանում։ Տեղի ունեցածը տեսագրել են տեսախցիկները, և այժմ կարելի է դիտել «YouTube» կայքում։ Լանդիկը մոտեցել է աղջկան և բաժակով հյութը լցրել նրա վրա։ Աղջիկը փորձել է հարվածել իրեն նեղացնողին, սակայն  պատգամավորը բռունցքներով հարձակվել  է նրա վրա։ Պատգամավորը մի քիչ հանգստանալուց հետո վերադարձել է, աթոռից գցել աղջկան և ձեռքից բռնած քարշ տվել դեպի դուռը։ Աղջիկն ուղեղի ցնցում և մարմնական վնասվածքներ է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը