Լրահոս

21.01.2012 14:16


Վրաստան ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել էներգետիկ առևտրի վերաբերյալ

Այսօր Թբիլիսիում կայացել է թուրք–վրացական էներգետիկ համաժողով։ Ինչպես հաղորդում է վրացական «apsny.ge» կայքը, համաժողովին մասնակցել են Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը և պաշտոնատար այլ անձինք։

Համաժողովի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Բորչկա–Ախիսկա էլկտրական գծի կառուցման մասին։ Այնուհետ տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս։

Թուրք նախարարը, անդրադառնալով ջրամբար կառուցելու նպատակով Կուր գետի հունը փոխելու վերաբերյալ տարածված լուրերին, հայտարարել է. «Ես առաջին անգամ Կուր գետը տեսա Թբիլիսիում։ Ես գիտեմ՝ ինչքան կարևոր է այն Վրաստանի համար։ Մենք հնարավոր ամեն բան կանենք երկու բարեկամ երկրների միջև այս հարցի կարգավորման համար։ Կուր գետի հունը փոխելու վերաբերյալ ոչ մի խնդիր չի լինի»։

Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին, իր հերթին, հակիրճ պատասխանել է այդ հարցին. «Այդ խնդիրն օրակարգային չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը