Լրահոս

21.01.2012 14:37


«Պուտինը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը, իսկ Հայաստանի անկախացումը սխալ էր». ռուս բարերար

«Պուտինը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը, իսկ Հայաստանի անկախացումը սխալ էր». ռուս բարերար

Շիրակի մարզի Արփենի գյուղում մշակույթի տան հիմնանորոգումը ֆինանսավորած ռուսաստանցի թոշակառու, համատեղության կարգով  Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վալերի Ռուդակովը մշակույթի տան բացման ժամանակ լրագրողներին ասել է, թե Հայաստանի անկախացումը սխալ քայլ է եղել.

–Մենք շատ ենք սիրում Հայաստանը՝ չնայած այն բանին, որ Հայաստանը անջատվեց Ռուսաստանից, որը իմ կարծիքով հսկայական սխալ էր և ճիշտ չէր: Սակայն հոսով եմ, որ Հայաստանը լավ կապրի։

Այնուհետև թոշակառու բարերարը լրագրողներին տեղեկացրել է Պուտինի և Մեդվեդևի ծրագրերին՝ կապված ԽՍՀՄ-ի վերականգնման հետ.

–Ես շատ լավ եմ վերաբերվում և խորապես հարգում եմ մեր նախագահ Դմիդրի Մեդվեդևին և վարչապետ Պուտինին, այն բանի համար, որ նրանք ասում են, թե ԽՍՀՄ-ի փլուզումը սխալ էր, և ձգտում են միավորել այդ բոլոր երկրներին: Ես պաշտպանում են այդ գաղափարը և աղոթում եմ, որ նախկին ԽՍՀՄ-ի մեջ ապրող ազգերը նորից միավորվեն և միասնական ապրեն,-ասել է Վալերի Ռուդակովը:

Վալերի Ռուդակովը նաև տեղեկացրել է, որ ինքը կիսով չափ հայ է մոր կողմից:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը