Լրահոս

22.01.2012 00:03


Թուրքիա մեկնող ՀՀ քաղաքացիները պատանդի կարգավիճակում են հայտվել հայ-վրացական սահամանին

Թուրքիա մեկնող ՀՀ քաղաքացիները պատանդի կարգավիճակում են հայտվել հայ-վրացական սահամանին

Հունվարի 21-ին հայ-վրացական սահմանից ահազանգ է ստացվել, որ Ստաբուլ մեկնող թուրքական համարանիշներով ավտոբուսին, որի ուղևորների գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են (46 հոգի), Բավրայի հատվածի վրացական մաքսակետում չեն թույալտրում հատել վրացական սահմանը: Ինչպես «7օր»- ի հետ զրույցում նշեց Կարինե անունով ուղևորներից մեկը, վրաց մաքսավորները Վրաստանի տարածք մտնելու համար յուրաքանչյուր ավտոբուսից պահանջում են 5000 հազար լարի տուգանք:

«Խնդիրը արդեն 2 ամսվա պատմություն ունի: Ինչ որ պայմանագիր է եղել, որի ժամկետը լրացել է երկու ամիս առաջ: Դրանից հետո թե' Թուրքիայից և թե' Հայաստանից Վրաստանի տարածք մտնելու համար յուրաքանչյուր ավտոբուս վճարում է 5000 հազար լարի տուգանք, որը հավաքում են ուղևորներից: Այսինքն մենք 10000 հազար լարի ենք վճարում մեկ անգամ Թուրքիա գնալ-գալու համար: Վրացական պետհամարանիշներով ավտոբուսները առանց խնդրի մուտք ու ելք են անում: Մենք հիմա հայտնվել ենք անելանելի դրության մեջ և 4 ժամից ավել է ինչ սառչում ենք սահմանաին»,- հեռախոսով փոխանցել է Կարինեն:

Վերջիներիս խնդրով որևէ պատասխանատու պաշտոնյա չի հետաքրքրվել, և ակնկալում են, որ ՀՀ արտգործնախարարությունը իր քաղաքացիների հետ կապված խնդրի շուրջ պարզաբանում կպահանջի վրացական կողմից:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը