Լրահոս

23.01.2012 15:52


Գագիկ Ջհանգիրյան.« Քանի դեռ ՀՔԾ–ն ծառայում է գործող իշխանությանը՝ մարտի մեկի դեպքերը չեն բացահյատվի»

Գագիկ Ջհանգիրյան.« Քանի դեռ ՀՔԾ–ն ծառայում է գործող իշխանությանը՝  մարտի մեկի դեպքերը չեն բացահյատվի» Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը անդրադառնալով դեկտեմբերի վերջին ՀՔԾ–ի կողմից մարտի 1–ի վերաբերյալ հրապարակված հաղորդմանը՝ ասել է, թե այն խայտառակություն է։ –Քանի դեռ ՀՔԾ–ն ծառայում է գործող իշխանությանը՝  մարտի մեկի դեպքերը չեն բացահյատվի,–ասել է նա։ Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ Սրեժ Սարգսյանի՝ մարտի մեկը բացահայտելու մասին հանձնարարակաը ընդամենը ՀԱԿ–ի քաղաքական պահանջերի կատարումն էր։ –Եթե ձեզ թվում է, թե այդ հանձնարրականից հետո ՀՔԾ–ն թևերը քշտած պետքէ բացհայտեր գործը՝ սխալվում եք,–ասել նա։ «7օր»–ի հարցին, թե սրանից հետո ինչ է պատրաստվում անել ՀԱԿ–ը՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է, թե ՀԱԿ–ն անելու է այն, ինչ մինչ այսօր է արել։ –Պայքարելու ենք այս ռեժմի դեմ՝ մինչև որ կարողանանք հաստատել ճշմարտությունը։ Շատ մի նեղվեք,ամեն ինչ լավ կլինի,–ասել է նա։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը