Լրահոս

23.01.2012 17:41


Նշանակվել է վարչապետի խորհրդական

Նշանակվել է վարչապետի խորհրդական Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Իգոր Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ *** Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թ.Երևանում: 1981 թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1986 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ապա ուսումնառությունը շարունակել ՌԴ Նախագահին կից պետական ծառայության Ռուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում: 1986-1988 թթ. աշխատել է «Էլեկտրոմաշ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա Հատուկ նախագծային տեխնոլոգիական բյուրոյում` որպես ինժեներ-տեխնոլոգ: 1988-1993 թթ. աշխատել է Երևանի «Մարս» արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, 1994-1996 թթ.` «Վետերան-ինվեստ» ֆոնդի կառավարչի տեղակալ: 1996-2011 թթ. աշխատել է «Յունիոն» բաժնետիրական ընկերությունում (1997 թ.-ից` «Սոյուզ» արտադրա-փորձարարական ֆիրմա ԲԲԸ)` նախ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա որպես գլխավոր տնօրեն: 2011-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնը: Անկուսակցական է:

Այս խորագրի վերջին նյութերը