Լրահոս

23.01.2012 18:14


Գ. Ջհանգիրյանը Սուրեն Սիրունյանի՝ Ճտի մասին

Գ. Ջհանգիրյանը Սուրեն Սիրունյանի՝ Ճտի մասին Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է նախկին ՀԱԿ անդամ Սուրեն Սիրունյանի՝ մարտի  1–ի գործով իր բողոքը Եվրադատարանից հետ վերցնելու մասին հայտարարությանը։ –Գիտեի, որ այդ հարցը կտաք, ու հիմա կարդամ Եվրադատարան դիմողների փաստաբան Վարդուհի Էլբակյանի նամակը՝ հասցեագրված ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակից Արմեն Խաչատրյանին։ Իհարկե, մի նախադասություն կա, որ  չեմ կարդա։ Ահա նամակը. «Բարև Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, ՀՀ-ում չեմ, կամ ի՞նչ կապ ունի Սուրիկը իմ պայմանագրի կամ եվրաբողոքի հետ: Ես որ գամ, պիտի ասեմ, որ եվրաբողոքի հետ վերցնելը (եթե ինքը ունի նման ցանկություն) ի՞նչ կապ ունի այս գործի հետ»։ –Ահա այսքանը։ Հիմա եթե Սուրեն Սիրունյանը՝ Ճուտը, հետ վերցնի իր բողոքը Եվրադատարանից, ապա այլևս քաղբանտարկյալ չի համարվի,–ասել է նա: Լրագրողների այն հարցադրմանը, թե Սիրունյանն իր դիմումը վերցնում է դատական ծախսերը փակելու համար պահանջվելիք ֆինանսավորման բացակայության պատճառով, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է, թե ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ էլ վարկային կազմակերպություն: –Ես պիտի նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն փաստաբաններին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են Հայ ազգային կոնգրեսի հետ, և պիտի ասեմ, որ նրանցից շատերն անհատույց են աշխատել: Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որը բողոքած լինի: Այդ պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, այլ բանտարկյալների հարազատների, վճարումները կատարում են այդ հարազատները: Եթե ինչ-որ ՀԿ-ի կամ անհատ բարեգործների միջոցներից վճարվել են դրա համար, Կոնգրեսը պատասխանատվություն չի կրում: Մենք այդպիսի տեղեկություն չունենք,–ասել է նա: Ինչ վերաբերում է Սուրեն Սիրունյանին, Ջհանգիրյանը պնդել է, որ նա իր եվրոպական բողոքի վճարումներից բացարձակ անտեղյակ է, նաև անտեղյակ է շատ հանգամանքներից. երբ ինքը եղել է «հայտնի տեղերում», այդ խնդիրները լուծել են այլ մարդիկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը