Լրահոս

23.01.2012 18:17


Բեռնար Քուշներ. «Ոչ ոք իրավունք չունի ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել»

Բեռնար Քուշներ. «Ոչ ոք իրավունք չունի ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել»

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախկին նախարար Բերնար Քուշները «Algérie-Focus» գործակալությանը տված  հարցազրույցի  ժամանակ ասել է, թե Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

–Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը այս պահին, անկասկած, նախընտրական ենթատեքստ ունի:Շատ ավելի լավ կլիներ, եթե հնարավոր լիներ անցնել առանց այս օրենքի ընդունման, սակայն իրականում ժխտումը և բացասական տրամադրվածությունը համարվում են հանցագործություններ։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե իբր Հայերի ցեղասպանություն չի եղել,–ասել է նա:

Քուշները ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ մի օր Թուրքիան հասնի գիտակցության այն մակարդակի, որին արդեն հասել են որոշ թուրք մտավորականներ, լրագրողներ և գրողները և ընդունել  Հայոց ցեղասպանության փաստը:

Այս խորագրի վերջին նյութերը