Լրահոս

23.01.2012 23:24


Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարեց Սահմանադրական

Քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ավարտեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առաջին փուլը: Ելույթների ընթացքու եղան և’ կողմ, և’ դեմ արտահայտվողներ: Հատկանշականն այն է, որ  թե’ դեմ, թե’ կողմ արտահայտվողները կասկածի տակ չէին դնում Հայոց ցեղասպանության փաստը: Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը նշում էր այն ամսին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է և այն դատապարտելի է: Սկզբում սենատի անդամներն քվեարկության էին դրել իրավական հանձնաժողովի կայացրած որոշումը` կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ, որով այն համարվում էր հակասահմանադրական: Սենատը չի ընդունել այս օրինագծի հակասահմանադրական լինելու իրավական հանձնաժողովի որոշումը: Դրանից հետո օրինագիծը  կդրվի  քվեարկության: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը