Լրահոս

24.01.2012 13:16


Ընտրություններում Է. Շարմազանովի առաջադրվելու հարցը կորոշի ՀՀԿ–ն

Ընտրություններում Է. Շարմազանովի առաջադրվելու հարցը կորոշի ՀՀԿ–ն ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների առաջադրման ՀՀԿ–ի համամասնական ցուցակը դեռ քննարկվու է, և պատրաստ լինելու դեպքում այն կներկայացվի հասարակությունը։ Անձամբ իր առաջդրման հետ կապված՝ նա նշել է, թե այդպիսի հարցերը որոշում է կուսակցությունը։ –Կուսակցությունն է որոշում, թե որտեղ պետք է ծավալվի մեր գործունեությունը,–ասել է նա։ Ըստ Է. Շարմազանովի՝ իրենք այս ընտրություններին բացառիկ արդյունք են գրանցելու։ Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է նաև բացառիկ հաղթանակ ԲՀԿ–ի նկատմամբ, Է. Շարմազանովը պատասխանել է, թե ինքը չի սիրում խոսել այլ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին, և հաղթանակ էլ տոնում են ոչ թե յուրայինների, այլ արտաքին թշնամու նկատմամբ «7օր»–ի հարցին՝ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե մասնակցելու է առաջիկա ընտրություններին, արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀԿ ցուցակում ներգրավվի, Է. Շարմազանովը պատասխանել է, թե նման հարց ՀՀԿ–ում չի քննարկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը