Լրահոս

24.01.2012 13:04


Քաղաքագետ. «Նախագահների հանդիպման հիմնական նպատակը պատերազմական գործողություններից հրաժարվելն էր»

Քաղաքագետ. «Նախագահների հանդիպման հիմնական նպատակը պատերազմական գործողություններից հրաժարվելն էր»

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հունվարի 23–ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած Սարգսյան–Մեդվեդև–Ալիև եռակողմ հանդիպումից մեծ սպասումներ չի ունեցել։ Բանախոսի կարծիքով՝ այս հանդիպումով պահպանվեց բանակցային գործընթացի ձևաչափը։

Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակը պատերազմական գործողություններից հրաժարվելը և խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման հավաստիացումներն էին ։

Չնայած Սոչիում կայացած հանդիպումը մեդվեդևյան բանակցային փուլի վերջին հանդիպումն էր,  քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանը չի հրաժարվի այս խնդրի կարգավորման մեջ ունեցած իր ակտիվ դերից, և այն կշարունակվի։

Ս. Մինասյանը կարծում է, որ «ստատուս–քվոյի» հետ չհամաձայնելու համար Ադրբեջանն ունի միայն մեկ լծակ՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներ և սահմանային միջադեպեր, ինչին, սակայն, դեմ է Ռուսաստանը։

Այս խորագրի վերջին նյութերը