Լրահոս

24.01.2012 16:11


Պիերլուիջի Կոլինան ճանաչվել է 1987-2011թթ. լավագույն մրցավար

Պիերլուիջի Կոլինան ճանաչվել է 1987-2011թթ. լավագույն մրցավար

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 1987-2011թթ. լավագույն մրցավար է ճանաչել իտալացի հանրահայտ Պիերլուիջի Կոլինային:

Կոլինան հայտնի է այնպիսի ֆուտբոլային հանդիպումների սպասարկմամբ, ինչպիսիք են 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բավարիա», 2002թ. աշխարհի առաջնության եզրափակչի «Բրազիլիա-Գերմանիա» հանդիպումները և այլն։

IFFHS -ի վարկանշային աղյուսակում Կոլինան հավաքել է 191 միավոր: Երկրորդ տեղը նույնպես գրավել է արդեն կարիերան ավարտած գերմանացի Մարկուս Մերկը՝ 184 միավոր: Երրորդ տեղում դանիացի Քիմ Միլթոն Նիլսենն է, որին հիշում են 1998թ. աշխարհի առաջնության «Անգլիա–Արգենտինա» խաղում Դևիդ Բեքհեմին հեռացնելու շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը