Լրահոս

24.01.2012 17:16


Շարմազանովը ողջունել է Սադոյանի գաղափարը

Շարմազանովը ողջունել է Սադոյանի գաղափարը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Հանրային խորհրդի դահլիճում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է, որ համազգային կառույցներ ստեղծելու գաղափարը շատ կարևոր է։

Նա նշել է, որ գլոբալիզացիայի պայմաններում պետք է ճիշտ օգտագործել հնարավորությունները։ Նրա կարծիքով ոչ թե պետք է պաշտպանվել այս ալիքից, այլ կարողանալ համահայկական խնդիրներին ավելի արագ, ավելի ինտենսիվ լուծումներ տալ։ Բանախոսը համոզված է, որ պետք չէ հետ մնալ համաշխարհային գործընթացներից, այլ պետք է առնվազն համընթաց քայլել աշխարհի հետ։

–Մենք ոչ թե 3մլն ենք, այլ 10, և բոլոր հայերը պարտավոր են օգնել իրենց հայրենիքին,–ասել է նա։

Շարմազանովը ողջունել է «Ազգային համագործակցություն» հիմնադրամի նախագահ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի՝ «Ազգային համագործակության ցանց» ստեղծելու ծրագիրը՝ նշելով, որ նախ պետք է փակ քննարկումներ կազմակերպել այս ուղղությամբ։

Նշենք, որ քննարկմանը հրավիրված է եղել նաև Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով, սակայն, վատառողջ էր և ներկա չի եղել քննարկմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը