Լրահոս

24.01.2012 21:44


Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության նախագահ. «Ֆրանսիան չի կարող ապրել այդ ամոթով»

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության նախագահ. «Ֆրանսիան չի կարող ապրել այդ ամոթով»

Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն հայտարարել է, որ ինքը պաշտպանում է երկրի կառավարությանը Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Այս մասին հաղորդում է «TRT Russian» հեռուստաալիքը:

Կիլիչդարօղլուն ասել է հետևյալը. «Ընդունելով այս բանաձևը` Ֆրանսիան հրաժարվեց սեփական պատմությունից: Ֆրանսիական ժողովուրդը պետք է ուղղի այս դրությունը: Նրանք պարտավոր են այս հարցը բարձրացնել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի քննարկմանը: Ֆրանսիան չի կարող ապրել այս ամոթով»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունել է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք է նախատեսված։

Այս խորագրի վերջին նյութերը