Լրահոս

24.01.2012 17:19


Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու Ինտերնետ Հիմա 4 մոդեմը

Այսօր Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում և ներկայացրեց նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը: Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռևս երկու ամիս առաջ, և դրա փորձարկմանը մասնակցել են նաև Orange-ի բաժանորդներ և բլոգերներ: Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն:

Նոր` արդեն մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

«Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծամասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն: Այսօր հպարտությամբ կիսում ենք բոլորի հետ մեր նոր նվաճումը: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է այս տեխնոլոգիային: Այն նոր որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդներին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում 2011թ. նոյեմբերի 23-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանրային փորձարկման ժամանակ գրանցված առավելագույն արագությունն էր 39Մբ/վ, իսկ միջինում այն տատանվում էր 32Մբ/վ-ի և 37Մբ/վ-ի միջև:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել հատուկ գնով 11 000 դր. և 20 000 դր. ամսավճարով սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: Ինտերնետ Հիմա 11 000 սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք կստորագրեն պայմանագիր 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ, կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 4 մոդեմը 39 000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20 000 սակագնային պլանի բաժանորդները` 19 000 դրամով: Մեկ տարին լրանալուց հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը:

«Մենք ունենք բազմաթիվ բաժանորդներ, որոնք արդեն ունեն Ինտերնետ Հիմա բաժանորդագրություն: Չենք ցանկանում, որ նրանց թվա, թե շտապել են ձեռք բերել իրենց բաժանորդագրությունը: Նրանք կարող են իրենց ներկայիս Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ կամ Ինտերնետ Հիմա 14.4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր և ավելի արագ` Ինտերնետ Հիմա 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բhաժանորդագրությունը 1 տարով երկարեցնելու պայմանագիր և դառնալ Ինտերնետ Հիմա 11 000 կամ 20 000 սակագնային պլանի բաժանորդ», ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով:

Այս խորագրի վերջին նյութերը