Լրահոս

25.01.2012 10:19


Սարկոզին երկու շաբաթվա ընթացքում կվավերացնի ցեղապսանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Սարկոզին երկու շաբաթվա ընթացքում կվավերացնի ցեղապսանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է«Ռոյթերս» գործակալությունը։

«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում»,-ասել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս ընթացքում օրինագիծը Ֆրանսիայի սահմանադրական դատարանի քննարկմանը ներկայացնելու տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն վիճարկել նաև խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը: Սակայն նման քայլի հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ օրինագծի մշակումը պատկանում է նախագահական կուսակցությանը՝ «Ժողովրդական շարժման աջակցության միությանը»: Շատ փոքր է նաև հավանականությունը, թե Սարկոզին օրինագիծը չի վավերացնի։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։

Այս խորագրի վերջին նյութերը