Լրահոս

25.01.2012 10:45


Կանգառի և կայանման կանոնները խախտելու համար

Ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում  կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք՝ տուգանային հրապարակ: Եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կայանման կանոնների խախտումը,  նույն օրենքի 181 հոդվածի 4-րդ, 5-րդ կետերի տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Այդ դեպքում բերման ենթարկողը անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում:
2012 թ. հունվարի 10-ից մինչեւ հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից, կանգառի եւ կայանման  կանոնները խախտելու համար, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է  տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը